Malaysia Airlines
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մալայզիական ավիաընկերություն (թամիլերեն՝ மலேசிய வான்வழி; չինարեն՝ 马来西亚航空公司), Մալայզիայի ազգային պետական ավիաընկերություն։ Օդանավակայանի գրասենյակը գտնվում է Սուլթան Շահ Աբդուլ Ազիզում։ Իրականացրել է առևտրային երթևեկություններ 85 ուղղությամբ, 6 մայրցամաքներում։ Ավիաընկերություը ամենօրյա ռեժիմով օրական տեղափոխում է Մալայզիայի բազմաշերտ մշակութային հարստությունից ներշնչված շուրջ 40,000 ճանապարհորդներ:[1] «Մալայզիական հյուրընկալություն». սա կարգախոսն է Մալայզիական ավիաընկերության:[2]
Գլխավոր փոխադրումը կատարվում է Միջազգային օդանավակայան Կուալա Լումպուրից, ինչպես նաև երկրորդական փոխադրումը իրականացնում են Միջազգային օդանավակայան Կոտա Կինաբալույից։ Մալայզիական ավիաընկերությունը Oneworld ավիացիոն դաշինքի անդամ է. այն առաջարկում է բարձրակարգ ուղևորափոխադրումներ՝ շուրջ 170 տարածաշրջանների ավելի քան 1000 ուղղություններով և մուտք է ապահովում աշխարհի ավելի քան 650 օդանավակայանների լաունջ սրահներ:[3] Մալայզիական ավիաընկերությունը առաջարկում է Բիզնես, Բիզնես Սուիթ և Էկոնոմ դասի թռիչքներ:[4]
Մալայզիական ավիաընկերության կառավարման ներքո են գտնվում նաև երկու դուստր ավիափոխադրողներ՝ Firefly-ը և MASwings-ը։ Firefly-ը կանոնավոր թռիչքներ է իրականացնում իր երկու հիմնական կետերից՝ Պենանգ և Սուբանգի միջազգային օդանավակայաններից:[5]
Մալայզիական ավիաընկերությունը ունի նաև բեռնատար նավատորմ, որը շահագործվում է MASkargo դուստր ձեռնարկության կողմից:[6]
Ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օր | Ուղղություն |
---|---|
շաբաթը 1 անգամ | ԱՄԷ Դուբայ |
շաբաթը 2 անգամ | Միացյալ Թագավորություն Բիրմինգհեմ |
ամեն օր | Գերմանիա Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ (Մայն) |
շաբաթը 2 անգամ | Իսպանիա Բարսելոնա |
շաբաթը 2 անգամ | Թուրքիա Ստամբուլ |
ամեն օր | Հնդկաստան Ամրիտսար, Դելի |
շաբաթը 3 անգամ | Իրան Սպահան |
շաբաթը 1 անգամ | Իսրայել Թել Ավիվ |
շաբաթը 2 անգամ | Հորդանան Ամման |
շաբաթը 1 անգամ | Ուկրաինա Դոնեցկ, Կիև, Օդեսա, Սիմֆերոպոլ, Խարկով, Դնեպրոպետրովսկ |
ամեն օր | Սիրիա Հալեպ |
շաբաթը 1 անգամ | Շվեյցարիա Ցյուրիխ |
շաբաթը 3 անգամ | Նիդերլանդներ Ամստերդամ |
ամեն օր | Ռուսաստան Աստրախան, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Վոլգոգրադ, Վորոնեժ, Կրասնոդար, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Նովոսիբիրսկ, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ստավրոպոլ, Ուֆա |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Malaysia Airlines Latest Timetable (Dec 2010 — Mar 2011)